Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ ՍտյուարտըԱրեգակի վրա 500 հազար կմ չափերով պրոտուբերանցի արտանետում է գրանցվելՀայրապետյան․ Բռնությունն ու հայհոյանքը նպատակ ունեն քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելուԲոսնիա և Հերցեգովինայում կործանվել է Եվրամիության EUFOR առաքելության ուղղաթիռը․ հաղորդվում է երեք զոհի մասինՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումներըՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔննարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բարեփոխումների հայեցակարգըԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԱլիևը չի մասնակցի Թուրքիայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովինAir France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքԹրամփը մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է զանգահարել ԷրդողանինՎենսը Իրանին նամակ է ուղարկել՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները վերսկսելու վերաբերյալՔոչարյանի մամուլը քրեական գործ է կարում Նարեկ Կարապետյանի վրաԵրուսաղեմում մի տղամարդ թքել է հայկական վանքի մուտքին և վիրավորել պահակինՇվեդիայի Կենտրոնական կուսակցության առաջնորդը համաձայնել է դառնալ վարչապետի թեկնածուՍենոր Հասրաթյան․ «Բռնապետի վտանգը նրա ուժը չէ, այլ այդ ուժի անվերահսկելիությունը»ՀՀ-ն ու Հնդկաստանը քննարկել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցերըՊուտին․ «Ռուսաստանի և Աֆրիկայի միջև ապրանքաշրջանառությունը 27 միլիարդ դոլար է․ սա միայն սկիզբն է»Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ հանդիպման և տարածքային հարցի քննարկման․ ՍիբիգաԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըԻսպանիայում հաստատել են աշխատանքի նախկին նախարար Ֆատիմա Բանյեսի մահը երկաթուղային աղետումԱրամ Սարգսյանը պահանջում է քրեական վարույթ հարուցել «Հարավկովկասյան երկաթուղու» դեմՀՀ-ն ու Բուլղարիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտումԸնտրություններ՝ առանց հաղթողի. Նեթանյահուի դաշինքը Իսրայելի խորհրդարանում 120 տեղից ստացել է 53-ըԳալյանը ներկայացրել է բնապահպանական վեճերի լուծման գործում դատարանների դերն ու մարտահրավերներըԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նորացված ծրագիր է հաստատվելՌուսական զորքերը գիշերը հարվածել են Օդեսայի նավահանգիստ ռազմական բեռներ տեղափոխող չորաբեռնատար նավինՊատրիարք Կիրիլը Ալյոշկիում տիրող իրավիճակը որակել է որպես ծանր հումանիտար աղետԱղվանների պատմական ուղին և հայերի հետ դարավոր կապերըԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնիՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունըԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջCOP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄԵԱՏՄ գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր առևտրի շուրջ 35%-ը բաժին է ընկնում ՇՀԿ երկրներինԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-իՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչԱյս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետոԱթոռ շպրտողի և ջուր լցնողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնող դատախազին պետք է շքանշան տալՀՅԴ ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշինՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՆոր կենսաչափական անձնագրի արժեքը 28 650 դրամ է․ ՄՔԾ-ն պարզաբանում է ներկայացրելՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունՌազմական բախում Պակիստանի և Աֆղանստանի միջև. կան զոհեր և վիրավորներԿասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Փաշինյանի սրտով էր․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ քաղաքական օրակարգը շեղելու հարմար առիթ
Ալբանիայում ցույցերը շարունակվում են. երկրի վարչապետը որոշել է կատարել ուսանողների մի շարք պահանջները
Արխիվ

Հայոց բանակին նվիրված բարեգործական համերգը ԱՄՆ-ում առաջինն ու վերջինը եղավ

Արդեն երկրորդ տարին է, որ ԱՄՆ-ում «Գրանդ Փարթի» կազմակերպությունը նախաձեռնում է Հայոց բանակի կազմավորման տարեդարձին նվիրված միջոցառում: Եթե նախորդ տարի այս համերգը լրիվ բարեգործական էր, այսինքն միջոցառմանը մասնակցում էին միայն հրավիրատոմսերով, ապա այս տարի կազմակերպիչները որոշել են փոխել իրենց ուղղվածությունն ու համերգից ստացված հասույթն ուղարկել Հայաստան` ՀՀ զինված ուժերին:

Սակայն այս որոշումն այդպես էլ մնաց միայն որոշում:

«Ալեքս» դահլիճում, որտեղ կազմակերպվել է համերգը, նախատեսվել է ընդունել 750 հանդիսատես: Տոմսերն արժեցել են 50-70 ԱՄՆ դոլար: Կազմակերպչները հույս են ունեցել, որ տոմսերի վաճառքից կստանան 150-200 հազար ԱՄՆ դոլար, որից էլ կհանեն ծախսերն ու մյուս մասը կուղարկեն Հայաստան` հայոց բանակին: Սակայն տոմսերից վաճառվել է միայն 100-ը, իսկ մնացած 650 տեղը կազմակերպիչները լրացրել են արդեն հրավիրատոմսերով:

Newspress.am-ի հետ զրույցում «Grand Party» կազմակերպության նախագահ Արտակ Մարտիրոսյանը խոստովանեց. «երբ հասկացանք, որ նույնիսկ ծախսը չենք հանելու, փորձեցինք հանգանակությամբ գումար հավաքել: 2 արկղ տեղադրեցինք և բոլոր հրավիրատոմսերով մասնակցողներին հորդորեցինք գումարներ նվիրաբերել, որը կուղղվի հայոց բանակին: Սակայն, պատկերացրեք 1000 դոլարից մի քիչ ավել հավաքվեց: Այսինքը` դրանից էլ ոչինչ չստացվեց»,- ասաց Արտակ Մարտիրոսյանը:
Նա կարծիքով` սփյուռքահայերը միայն ֆեյսբուքյան հայրենասերներ են:

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն էլ (մարոզը), ում միջոցով պետք է փոխանցվեր այդ գումարը պաշպանության նախարարությանը, կարծում է, որ «ինչ-որ մարդիկ, ովքեր հիմա Ամերիկայում բարձր պաշտոններ ունեն ու ժամանակին Հայաստանից փախել են, խոչընդոտել էին համերգի կայացմանը»: Թե ովքեր են այդ մարդիկ նա չի մանրամասնել:

Ակնհայտ է, որ այստեղ ինչ որ բան այնպես չէ, քանի որ ո’չ հյուպատոսարանը և ո’չ էլ ԱՄՆ-ում «այդ բարձր պաշտոններ» ունեցողները չեն վստահել «Grand Party»-ի կազմակերպած միջոցառումանը:

Թեև կազմակերպիչները խաղաքարտերը մինչև վերջ չեն բացվում, սակայն պատճառները պարզ են: Մի կողմից շահարկվել է «Զինվոր հայրենյաց» մեդալների հանգամանքը, որոնք, իսկապես «չամիչի նման» բաժանվեցին չգիտես թե ում, կամ ինչի համար: Մյուս կողմից էլ մեր երկրի ղեկավարության նկատմամբ անվստահությունն այնքան մեծ է, որ վերջինիս կողմից «ի պաշտոնե» ուղարկված ուղերձն անգամ միացյալ նահանգներում կեղծ են համարել:

Փաստացի` ԱՄՆ-ի հայության զգալի մասն այն մարդիկ են, ովքեր Հայաստանում ապագա չտեսնելով, ամեն քայլափոխի հանդիպելով երկրի պաշտոնյա այրերի կեղծարարություններին, խաբված ու թալանված` արտագաթել են: Էլ ինչի՞ մասին է խոսքը, էլ ի՞նչ վստահություն…
Ու որքան էլ ցավալի է, սակայն պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ հայոց բանակին նվիրված բարեգործական համերգը Միացյալ Նահագներում առաջին և վերջինը եղավ: