Ադանայում այսօր նախատեսվում է ազգայնամոլ թուրքերի բողոքի ցույց անցկացնել
Այսօր Թուրքիայի Ադանա քաղաքում նախատեսվում է մեծ բողոքի ակցիա անցկացնել ընդդեմ ահաբեկչության: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Բանն այն է, որ 2015 հունիսից սկսած զոհվել է 30 ադանացի զինվոր և ոստիկան: Երեկ Ադանայի կենտորանական Սաբանջը մզկիթում տեղի է ունեցել հերթական զոհված զինվորի հուղարկավորությունը, որտեղ մեծ բազմություն է հավաքված եղել: Նրանք որոշել են այսօր մեծ բողոքի ակցիա անցկացնել ընդդեմ ահաբեկչության:
Պատահական չէ Ադանայի զոհերի մեծ թիվը, ի տարբերություն մյուս քաղաքների: Ադանայում և դրա տարածքում շատ են ազգայնամոլ թուրքերը: Քրդերի դեմ պայքարում միայն ազգայնամոլ թուրքերը կարող են հաջող ռազմական գործողություններ իրականացնել: Բացի այդ, Ադանայի կենտոնական Սաբանջը մզկիթը Առաջավոր Ասիայի ամենամեծ մզկիթն է, որը համարվում է սունի իսլամի և թուրք ազգայնականների կարևոր կենտոններից մեկը: Սաբանջը մզկիթը կառուցված է Ադանայի նախկին հայկական թաղամասում, որոշ աղբյուրներով, հայկական գերեզմանոցի տեղում: