Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում
Ադրբեջանում տանկային զորավարժություններ են անցկացվում, ինչի մասին տեղեկացնում է APA գործակալությունը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ այսօր անցկացվում են տանկային զորավարժություններ: Զորավարժություններին մասնակկցում են Ադրբեջանի բոլոր տանկային ստորաբաժանումները: «Տանկի ամենալավ անձնակազմ» անվամբ զորավարժությունները նպատակ ունեն բարձրացնել տանկային ստորաբաժանումների որակական հատկությունները:
Ստորաբաժանումները մրցելու են տարբեր ոլորտներում: Ականապատված դաշտ, վտանգավոր կամուրջ, բարդ ճանապարհներ, կրակ ընթացքից և նմանատիմ այլ կատեգորիաներում: Հաղթող անձնակազմերին կամ առանձին անդամների խրախուսական և արժեքավոր նվերներ են տրվելու: