Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Ինչպես ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները, երեկվա շուի նման «ասֆալտփռոցիներին» որպես կանոն հաջորդում են նոր փորձանքներ, նոր զիջումներ, նոր զոհեր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ բերման ենթարկվեցին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը։ Թե ինչի համար, այսինքն՝ ինչի մեջ են նրանք մեղադրվում, առանձին խոսակցության թեմա է. առիթ ունեցել ենք նշելու, որ երկրում հանցագործության ծավալներն անշեղորեն աճում են, իսկ Հայաստանի իրավապահները զբաղված են սոցցանցերի ու տեղեկատվական այլ հարթակների մոնիտորինգով, թե ով Նիկոլ Փաշինյանի «թանին թթու» կասի, որ վարույթ նախաձեռնեն, գլխին մի բան սարքեն: Այս դեպքում խնդիրը վերաբերում է նրան, թե ինչպես բերման ենթարկեցին, ի մասնավորի, Սամսոնյանին:

Փաշինյանի սիրած ոճով, բռնի ուժ գործադրելով, «ասֆալտին փռելով», գլուխը գետնին սեղմելով, մի խոսքով՝ բռի վայրենությամբ: Դե, հասկանալի է, շոուն պետք էր ապահովել, որ Նիկոլ Փաշինյանի սիրտը փառավորվի. նա սիրում է նման տեսարաններ: Դժվար չէ պատկերացնել, թե նա ոնց է դիտում այդ կադրերն ու, ոտքը ոտքին գցած, զվարճանում: Այն, որ այս իշխանություններն անհայրենիք են, որ նրանք թքած ունեն ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, հայ ժողովրդի վրա, վաղուց նորություն չէ, այդ թվում՝ նույնիսկ «նիկոլականների» համար. վերջիններիս մեծ մասը պարզապես չի ցանկանում առերեսվել իրականության հետ:

Բայց չեն դադարում զարմացնել իրավապահ համակարգի այն ներկայացուցիչները, մասնավորաբար ոստիկանները, որոնք նման վայրագությամբ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, այն դեպքում, երբ վերջինիս պատճառով ունեցանք հազարավոր զոհեր, կորցրեցինք Արցախը, կորցնում ենք մեր երկրի տարածքները, վտանգված են մեր ու մեր երեխաների, այդ թվում՝ նույն ոստիկանների երեխաների, ընտանիքների՝ սեփական երկրում անվտանգ ապրելու, ընդհանրապես սեփական երկրում ապրելու ապագան:

Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ այս իշխանությունները ադրբեջանցի գերուն «կարմիր գորգով» վերադարձնում են, իսկ հայ ընդդիմադիրներին՝ «փռում ասֆալտին», ամիսներով կալանքի տակ պահում, քրեական գործեր կարում: Նախօրեին էլ Ալիևի հանձնարարություններն ու պահանջները լուռ կատարող Նիկոլ Փաշինյանը ինչ-որ սպառնալիքներ էր հնչեցնում ընդդիմադիրների ու ընդդիմախոսների հասցեին: Թեպետ, դա էլ արդեն զարմանալի չէ. նա ամեն ինչի կգնա միայն մեկ նպատակով՝ պահպանել իր աթոռը և... վերջ:

Ի դեպ, ինչպես ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները, երեկվա շուի նման «ասֆալտփռոցիներին» որպես կանոն հաջորդում են նոր փորձանքներ, նոր զիջումներ, նոր զոհեր»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում