Փակ է Վերին Լարս տանող ճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փակ է Վերին Լարս տանող ճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հայտնում է Sputnik Грузия-ն։
Սահմանափակումները մտցվել են ձնահոսքի վտանգի պատճառով։
Մլետա-Գուդաուրի հատվածում տրանսպորտի երթևեկությունն իրականացվում է անարգել, հաղորդում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: