Առաջին հայացքից ինձ թվաց ադրբեջանցի դիվերսանտ են բռնել Երևանում՝ փորձագետը՝ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության մասին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը, անդրադառնալով Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը, գրում է.
«Առաջին հայացքից ինձ թվաց ադրբեջանցի դիվերսանտ են բռնել Երևանի փողոցներից մեկում, հետո հիշեցի, որ բարի կամքի դրսևորման շրջանակներում, քիչ հավանական է , որ ՀՀ «բարեփոխված» ոստիկանությունը, նման կերպ կձերբակալեր ադրբեջանցի դիվերսանտին»։