ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համարՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Ֆրանսիական զորքերը առաջին անգամ հետ են մղել հութիների հրթիռային հարձակումը Բան Էլ Մանդեբի նեղուցումԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԵս եմ հանձնարարել պարեկային ծառայությանը, որ փարոսիկներն անջատած վարեն մեքենաները. ՆԳՆ (տեսանյութ)Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԹող գլուխները տան պատին, հետո էլի տան, որ հասկանան. Փաշինյանը հունից դուրս եկավ (տեսանյութ)Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսերՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըԴավիթ Խուդաթյանի անունով և լուսանկարով ստեղծվել է կեղծ օգտահաշիվԱլեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինՄեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամԹրամփը ծրագրում է հանդիպում անցկացնել Զելենսկու և Պուտինի հետ10 բջջային հեռախոս և թմրանյութի նմանվող զանգված․ ՔԿՀ-ում կանխվել են փոխանցման փորձերԾնվել է 44-օրյա պատերազմում անմաhաgած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը (տեսանյութ)Օդային և ուժային ակրոբատիկա, ձեռնածություն, ծաղրածուներ ու բազմաժանր տպավորիչ համարներ. «Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում էԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
ԱԺ-ն վերածել են էժանագին թատրոնի․ ՔՊ-ն ու ընդդիմությունը խաղում են իրենց դերերը
Տնտեսություն

Ներմուծման պարագայում ԱԱՀ-ով չհարկումը կստեղծեր անհավասար պայմաններ. ԵՏՄ պարզաբանում

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը հաղորդագրությունում է տարածել, որում անդրադառնում է ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառմանը։ Հաղորդագրությունում ասվում է հետևյալը.

«ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հարցին հարկ է անդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում առևտրի խոչընդոտների առավել լայն համատեքստում:

Սույն թվականի փետրվարի 8-ին տեսակոնֆերանսի միջոցով Երևանի, Մոսկվայի և Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան իր խոսքում անդրադարձել է ԵԱՏՄ-ում դեռևս առկա առևտրի խոչընդոտներին: Մասնավորապես, նա նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է պատրաստել, որով վեր են հանվել ԵԱՏՄ-ում առկա շուրջ 400 խոչընդոտներ: Ընդ որում, 2015 թվականի ընթացքում համատեղ աշխատանքների արդյունքում վերացվել է ավելի քան 80 խոչընդոտ: Տեսակոնֆերանսի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը նշվել է որպես նման, աշխատանքային գործընթացում հասցեագրվող խոչընդոտի օրինակ:

Ինչպես այս մասին արդեն իսկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս կարգավորումը՝ որպես անցումային, ժամանակավոր դրույթ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԵԱՏՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, որն ուժի մեջ է եղել առաջին իսկ օրվանից:

Վերոնշյալ զեկույցում, այս խնդրին զուգահեռ, ի թիվս ՀՀ կողմից բարձրացված այլ հարցերի, ընդգրկված են նաև ԵԱՏՄ-ում գործող ԱԱՀ-ի կարգավորման ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորումից հետո 2015 թվականին հետևողականորեն բարձրացվել են և շարունակում են բարձրացվել ԵԱՏՄ տարբեր մակարդակներում կայացած քննարկումների ընթացքում:

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը՝ հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից: Ընդ որում, այդ հայտարարությունն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնի ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում: Հակառակ պարագայում, ապրանքներ արտահանողի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (ինչպես համապատասխան ապրանքը ՀՀ տարածքում օտարելու դեպքում) առաջադրվում են ԱԱՀ-ի հարկային պարտավորություններ:

Սակայն փաստ է, որ գործնականում վերոնշյալ փաստաթղթի ներկայացման հետ կապված հաճախ առաջանում են որոշ խնդիրներ: Միշտ չէ, որ ներմուծողները պատշաճ կատարում են իրենց ներմուծման և անուղղակի հարկերի վճարման պարտավորությունները, ինչով էլ պայմանավորված` մեր արտահանողներն ընկնում են լրացուցիչ հարկային պարտավորությունների, այդ թվում՝ տույժերի տակ:

Փաստացի, Եվրասիական տնտեսական միության շրջանակում այս գործընթացը բավական բարդ է և իրականում խոչընդոտներ է առաջացնում փոխադարձ առևտրի բնագավառում՝ արդարացիորեն առաջացնելով դժգոհություններ մեր երկրների տնտեսվարողների մոտ:

Մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծման դեպքում արտահանողը, վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները և կներկայացնի հարկային մարմնի կողմից տրված համապատասխան հայտարարությունը, ապրանքը վաճառում է՝ վաճառքի գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն: Ինչով էլ պայմանավորված, փաստացի առաջանում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում, ԱԱՀ-ն վճարվում է և՛ արտահանող երկրում, և՛ Հայաստանում: Նման իրավիճակ առաջանում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց մոտ ևս, և այդ տեսանկյունից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման պարագայում Հայաստանում ԱԱՀ-ով չհարկումը կստեղծեր անհավասար մրցակցային պայմաններ:

Նաև այս խնդրի լուծման նպատակով են ՀՀ օրենսդրությամբ սահմանվել վերոնշյալ անցումային դրույթները, որի մասին առավել լիարժեք մասնագիտական պարզաբանումներ կարող է ներկայացնել այդ փոփոխությունները նախաձեռնած պատասխանատու լիազոր մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Ինչպես արդեն նշվել է, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորումից հետո մեր կողմից ԵԱՏՄ շրջանակում ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացի հստակեցման և պարզեցման հարցը բազմիցս բարձրացվել է ԵԱՏՄ տարբեր մակարդակներում կազմակերպված քննարկումների ընթացքում: Արդյունքում, 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ՀՀ Նախագահի կողմից այդ հարցը բարձրացվել է և առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետում լուծում տալ խնդրին: Այդ նպատակով ԵԱՏՄ անդամ մյուս երկրների և ԵԱՏՄ հանձնաժողովի մասնակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվել արձանագրության նախագիծ, որով նախատեսվում է հստակեցնել և պարզեցնել ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացը: Արձանագրության նախագիծը 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերի ընթացքում:

ԵԱՏՄ հարկային հարցերի Խորհրդատվական կոմիտեի՝ ս.թ. մարտին նախատեսված առաջիկա նիստի օրակարգում արդեն իսկ ընդգրկված են թե՛ ավտոմեքենաների, թե՛ ընդհանուր ԱԱՀ կիրարկման հարցերը և նախատեսվում է մասնագիտական մակարդակում ձևավորել հնարավոր լուծումների վերաբերյալ ընդհանուր մոտեցում: Քննարկումների ընթացքից ելնելով՝ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն ՀՀ կառավարություն»: