Սյունիքի մարզում 12 ավտոմեքենա արգելափակված է
Այս գիշեր ժամը 04.23-ին ՏԿԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին՝ «Զանգեր» կոչվող հատվածում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166 կմ-ից արգելափակումից դուրս են բերել 12 տրանսպորտային միջոց (54 ուղևոր):