Ես հարգանքով եմ վերաբերում Դիանա Գալոյանի որոշմանը․ ԿԳՄՍ նախարարը` ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի մասին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի պաշտոնից ազատման հարցը սպառված է։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նա հրաժարվեց այլ մեկնաբանություններ տալ։
Նախարարը տեղեկացրեց, որ բուհի ղեկավարման պարտականությունը ժամանակավորապես դրված է պրոռեկտորի վրա։ Լրագրողի հարցին` արդյոք Գալոյանի հրաժարականը կապ ունի՞ այն լուրերի հետ, որ նա իբր ԱՄՆ-ում գողություն է արել, և ԿԳՄՍ նախարարի գրության համապատասխան պատասխանը եկել է ԱՄՆ-ից։
«Ես հարգանքով եմ վերաբերում Դիանա Գալոյանի որոշմանը։ Կարծում եմ` մնացած բոլոր հարցերն օրակարգային չեն»,- նշեց Անդրեասյանը։