Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.
Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 3-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել: