«Ձեզ հաջողություն, մեզ առողջություն»․ «Ինձ էլ»․ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց Ավանեսյանին՝ ծննդյան օրվա առիթով
Կառավարության այսօրվա՝ մարտի 21-ի նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նիստի օրակարգին անցնելուց առաջ, փոխվարչապետը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծննդյան օրն է և շնորհավորեց նրան։
«Շնորհավորում եմ, տիկին Ավանեսյան։ Ձեզ հաջողություն, մեզ առողջություն»,-ասաց Գրիգորյանը, ինչն առաջացրեց ներկաների ծիծաղը։
«Ինձ էլ առողջություն»,- արձագանքեց Ավանեսյնաը։
Մհեր Գրիգորյանը համաձայնեց․ «Նաև Ձեզ առողջություն, շնորհավոր»,- ասաց նա՝ անցնելով նիստի օրակարգին։