Սիրիայի վերաբերյալ ՌԴ բանաձևը ՄԱԿ-ում մերժվել է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնության չի եկել Ռուսաստանի առաջարկած նախագծի շուրջ` թուրք-սիրիական սահմանի դրության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է TASS-ը` դեմ է հանդես եկել 6 երկիր, որոնց թվում ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ունեն վետոյի իրավունք: Բանաձևին աջակցելուց հրաժարվել են նաև ԱԽ երեք ոչ մշտական անդամները` Իսպանիան, Նոր Զելանդիան և Ուկրաինան:
ՄԱԿ-ին առընթեր Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսի խոսքով` ավելի քան մեկ ժամ տևած քննարկման ընթացքում «յուրաքանչյուր երկիր ներկայացրեց իր ազգային դիրքորոշումը»: