Կիրանցից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ոչ մի խանութ, սրճարան, հյուրատուն չկա․ Փաշինյան
Կիրանցից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ոչ մի խանութ, սրճարան, հյուրատուն չկա։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց․ «Ինչո՞ւ։ Որովհետև այն խնդիրը, որ այսօր քննարկում ենք, այդ մարդիկ գիտեն` անկախ նրանից ով բարձր խոսում է, ով չի խոսում։ Այս հատվածով բանավեճ չկար, այլ թե հաջորդ քայլերը ինչ տրամաբանությամբ պիտի անել»։
Նիկոլ Փաշինյանը զարմացել է, որ Տավուշի մարզի Կիրանց–Բաղանիս միջպետական ճանապարհին չկա որևէ խանութ, ռեստորան, սրճարան կամ հյուրատուն։
Ինչ վերաբերում է գյուղացիների հետ հանդիպմանը, ապա նա կարևորեց այն։
«Գյուղերի բնակիչները, լեգիտիմ են։ Բայց իմ ասածն ուրիշ է, պետք է այդ պրոբլեմը լուծենք։ Ես ինքս էլ այդ ճանապարհով բազմիցս անցել եմ` Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս։ Բաներ կան, որ 100 անգամ անցնում ես ու չես նկատում, իսկ 101-րդի դեպքում նկատում ես։ Այդպես եղավ վերջին այցի ժամանակ։ Կիրանցից մինչև Բաղանիս միջպետական ճանապարհ է, բայց ոչ մի խանութ, ռեստորան, սրճարան կամ հյուրատուն չկա»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` ինքն այդ ամենին ուշադրություն է դարձրել, քանի որ ընդդիմությունը նրան մեղադրում է այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու մտադրության մեջ։ Իրականում, ըստ Փաշինյանի, այնտեղ ամեն ինչ այնքան էլ բարեհաջող չէ, և ակնհայտ ապացույցը ռեստորանների և սրճարանների բացակայությունն է։