«Ոսկեպարցիները սպասում են վարչապետի պատասխանին»․ գնդապետ Մախսուդյան
Ոսկեպարցիները սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։
«Այժմ գյուղում հանգիստ է, մարդիկ սպասում են վարչապետի պատասխանին, հույս ունենք, որ տարածքներ չեն զիջվելու, հակառակ դեպքում մենք էլ կանցնենք պաշտպանության։ Մենք սպասելու ենք մոտ 1 շաբաթ։ Հույս ունենք, որ խելամիտ որոշում կկայացվի»,- նշեց Միհրան Մախսուդյանը։
Նրա խոսքով՝ եթե տրվեն տարածքները, ապա գյուղում մարդ չի մնա․ «Այստեղ շատ զոհեր ենք տվել, ու չենք պատրաստվում այն զիջել հակառակորդին»։
Պահեստազորի գնդապետի խոսքով՝ Ոսկեպարը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, եւ դրա հանձնումը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ երկրի անվտանգությանը։