Փաշինյանը եկել էր մեզ պատերազմով վախեցնի, բայց վախեցողը չենք՝ պատերազմ էլ ենք տեսել, կրակոց էլ․ ոսկեպարցիները չեն պատրաստվում լքել գյուղը
Ոսկեպարցիներն իրենց բողոքի ձայնմ են բարձրացրել: Գյուղացիները դուրս են եկել ասելու, որ չեն պատրաստվում լքել գյուղն ու այն թողնել թշնամուն։ Լրագրողների հետ զրույցում ոսկեպարցի մի երիտասարդ նկատեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է անկլավներից, պետք է հասկանա, որ անկլավ եզրույթ` որպես այդպիսին, գոյություն չունի՝ դրանք գյուղեր են։
«Եկել էր ասի, որ դուրս գանք գյուղից, որ տալիս է ադրբեջանցուն։ Նիկոլ Փաշինյանը դավաճանական ծրագրով հանձնեց Արցախը, հիմա էլ Ոսկեպարն է ուզում հանձնել թnւրքին։ Սեփական ինքնությունից, ես-ից հրաժարվենք, միանանք Ադրբեջանին ու որոշ ժամանակ հետո իսպառ վերնանա՞նք, ո՛չ։ Չի լինելու տենց բան։ Մենք մեր իրավունքերին տեր ենք կանգնելու»,-ասաց երիտասարդը։
Նա նկատում է, որ եթե խաղաղ ճանապարհով չկարողացան հարցը լուծել, ապա զենքի ուժով կպաշտպանեն իրենց գյուղը։
Ոսկեպարցիները նաև նկատում են, որ Փաշինյանը եկել էր իրենց պատերազմով վախեցնի, բայց իրենք վախեցողը չեն։
«Էս գյուղը տեսել ա պատերազմ, էս գյուղը տեսել ա կրակոց, մենք չենք վախենում պատերազմից»,- ասաց երիտասարդը՝ հավելելով, որ եթե Ոսկեպարը տվեցին, հետո ամբողջ Հայաստանն են տալու։