Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Բուհը, որտեղ այժմ սովորում է Գեղարքունիքի մարզպետը, գոյություն չունի

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը փետրվարի 21-ին Մարտունու շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ  մատ էր  թափ տալիս մարտունեցիների  վրա, գոռում, սպառնում ու դեմքին լուրջ տոն տված հոխորտում, թե ինչու՞ էդ մարդիկ հայրենասեր չեն, ինչու՞ չեն սիրում երկիրն ու գնում են խոպան, սուտ և անիմաստ բաներ են խոսում, բղավում իր վրա և այլն: Գրում է yerkir.am-ը։

Փաստել էինք, որ մարզպետ Կարեն Սարգսյանն ինքն էլ էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ավարտելուց և մարզական լրագրողի որակավորում ստանալուց հետո գնացել խոպան, տասնյակ տարի մնացել Մոսկվայում, և միայն Նիկոլի կողմից պաշտոն ստանալուց հետո է սկսվել սրա «հայրենասիրության» բուռն շրջանը:

Բայց բացի բարոյական կողմից՝ խնդիրն ունի նաև իրավական լայն ասպեկտ. Կարեն Սարգսյանը մարզպետարանի պաշտոնական էջում զետեղված իր կենսագրության մեջ նշել է, որ բուհն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա և 2009 -2015թթ. - Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: Ինչպես արդեն մամուլում գրվել էր՝ նա, ըստ տեղեկությունների, Մոսկվայում աշխատել է ավտոլվացման կետում  (ժողովրդական լեզվով՝ եղել է «մոյշիկ»): Դրանից հետո նա, ըստ կենսագրականի, 2016 թընդունվել և մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը Վերադառնալով ՀՀ՝ Կարեն Սարգսյանն 2018 թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից (ցուցակում նա զբաղեցրել է 145-րդ տեղը):

Ինչպես տեսնում ենք՝ 2018-ին առաջադրվելով ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու՝ Կարեն Սարգսյանը չի ունեցել դրա սահմանադրական իրավունքըքանի որ նա մինչ այդ աշխատելապա սովորել է ՄոսկվայումԵթե անգամ ուսումնառության շրջանը (2016-2018 թթ. համարենք հարգելի բացակայություն), ապա միևնույն է, նա պարտավոր էր ներկայացնել 2014 թվականից ՀՀ-ում մշտապես գտնվելու մասին տեղեկանքինչը և հնարավոր չէր կարող լինելքանի որ նա 2014 և 2015 թվականներին գտնվել է Մոսկվայում և աշխատել այնտեղ:

2018 թվականին Կարեն Սարգսյանին ինչպե՞ս, ի՞նչ հիմքերով է տրվել վերջին 4 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու մասին տեղեկանք, եթե նա, ըստ Սահմանադրության պահանջի, առնվազն 2014 թվականից պարտավոր էր մշտապես բնակված լինել ՀՀ-ում,  արդյո՞ք Կարեն Սարգսյանն իր առաջադրմամբ չի ոտնահարել ՀՀ Սահմանադրությունը. ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից սոսկ նկարագրել են օրենսդրական պահանջները՝ նշելով, որ քաղաքացին վերջին չորս տարում ՀՀ-ում  մշտապես բնակվող չի համարվում, եթե տեղեկանքի ստացման դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի (4 տարի) ընթացքում նա առնվազն 731 օր (2 տարի)  բացակայել է ՀՀ-ից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով: Նշված է նաև, որ ՀՀ-ից վերջին 4 տարվա ընթացքում բացակայությունների օրերը հաշվարկվել են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:

Պատասխանից բոլորովին հասկանալի չէ, թե Կարեն Սարգսյանի՝ Մոսկվայում ուսումնառության մասին տեղեկանքը հիմք ընդունելո՞վ են վերջին չորս տարում ՀՀ-ում մշտապես բնակության մասին տեղեկանքը տվել, թե՞ իսկապես 2014-2018 թթ. ընթացքում նա օրերի մեծ մասը եղել է ՀՀ-ում։

Դատելով կենսագրականից՝ Կարեն Սարգսյանն այդ փուլում ՀՀ-ում չի եղել, տարել է ուսումնառության մասին տեղեկանքը և դրա հիման վրա ստացել է մշտական բնակության մասին տեղեկանքը։

Իսկ ի՞նչ ասել է «ուսումնառություն», որտե՞ղ է 2016 թ. ընդունվել և մինչ օրս այդպես անվերջանալի «սովորում» Կարեն Սարգսյանը, ինչպե՞ս է մարզպետության ծանրաբեռնված պաշտոնի հետ մեկտեղ կազմակերպում, օրինակ, ընթացիկ քննությունների հանձնումը, մասնակցում դասախոսություններին: Անգամ չի նշված՝ առկա՞, թե՞ հեռակա ձևով է սովորում:

Բավական է ուսումնասիրել տվյալ բուհի կենսագրությունը, և ամեն ինչ պարզ կլինի: https://vuzopedia.ru/vuz/894 կայքի՝ Կարեն Սարգսյանի բուհը ներկայացնող սույն հասցեում միանգամից բացվում է պատուհան, որտեղ զգուշացվում է հետևյալը. «….Վերջին ստուգման ժամանակ համալսարանում պետական ​​հավատարմագրման հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել (բացակայում է / բուհը զրկված է պետական ​​հավատարմագրումից): …Դիմորդները կարող են ստուգել հավատարմագրումը Ռոսօբրնադզորի պաշտոնական կայքում»:

Փաստենք, որ պետական ​​հավատարմագրված կրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ռեգիստր Ռոսօբրնադզորի պաշտոնական կայքում այդպես էլ չգտանք Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի, իբրև գործող բուհի անունը: Չի գործում բուհի moiup.ru հասցեով կայքը, որը երբեմն բացվում է որպես առցանց կազինոյի հարթակ: «Յանդեքս» որոնողական համակարգը ևս հայնտում է, որ բուհը չի գործում: Բուհի մասին ավելի ստույգ տեղեկություններ իմանալու նպատակով զանգահարեցինք Մոսկվա, որտեղից մեզ հայտնեցին, որ նշված անունով բուհը վաղուց չի գործում:

Այսքանից հետո՝ պարզորոշ է, թե ինչու՞ Գեղարքունիքի մարզպետի աթոռն զբաղեցնող նորահայտ հայրենասեր Կարեն Սարգսյանը 2016 թընդունվելբայց համառորեն չի ավարտում իր կենսագրության մեջ նշած և այլևս գոյություն չունեցող «բուհը»:

Իսկ թե իրականում ինչպե՞ս է ընդունվել այնտեղ, ո՞ր թվականին, արդյո՞ք տվյալ բուհում ընդունվելու և երկու տարի իբր սովորելու ձևակերպումները չի կատարել 2018 թվականին՝  հետին թվովերբ հանկարծ բախտ է վիճակվել դառնալու ԱԺ պատգամավոր՝ թողնում ենք, որ ընթերցողը եզրակացնի:

Հ.Գ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կարծում ենք, անելիք ունի ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի բարեվարքության ստուգման մասով: