Աննա Հակոբյանի նախկին օգնականը Նիկոլ Փաշինյանի արարողակարգի պատասխանատու է նշանակվել
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու է նշանակել Եսթեր Սահակյանին։ Որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Նշենք, որ Եսթեր Սահակյանը շուրջ 4 տարի Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի օգնականն է եղել։