ԱՄՆ-ը ռմբակոծել է Լիբիայում ԴԱԻՇ-ի դիրքերը, կա 30 զոհ
Միացյալ Նահանգների ավիացիան օդային հարվածներ է հասցրել Լիբիայում տեղակայված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է USA Today-ը` հղում անելով New York Times-ին:
Աղբյուրը նշում է, որ օդային հարվածների հետևանքով ահաբեկչական խմբավորման ամենաքիչը 30 զինյալ է զոհվել: Ըստ տեղեկությունների` օդային հարվածների թիրախում է եղել հատկապես ԴԱԻՇ-ի զինյալներից մեկը, ով մասնակցել է անցած տարի Թունիսում իրականացված ահաբեկչությանը:
Նշվում է նաև, որ օդային հարվածներն իրականացվել են Լիբիայի Սաբրատա քաղաքի շինություններից մեկի ուղղությամբ, որտեղ այդ ժամանակ ընթանալիս է եղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների ժողովը: