ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և «Նոր Հայաստան»-ը մարտի 1-ին համատեղ հավաք-երթ են կազմակերպում
«Հայ ազգային կոնգրես»-ը, Հայաստանի ժողովրդական կուսակցություն»-ը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին հրավիրում են համատեղ հավաք-երթ՝ ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության զոհերի և որպես բողոքի ցույց՝ ընդդեմ պետական ահաբեկչության:
Ասված է Հայ ազգային կոնգրեսի, Հայաստանի ժողովրդական կուսակցության, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի այսօր տարածած համատեղ հաղորդագրության մեջ:
Հավաքի մեկնարկը՝ Ազատության հրապարակ, 18:00: Երթը կընթանա Ազատության հրապարակ -Մաշտոցի պողոտա -Գրիգոր Լուսավորիչ փողոց -Մյասնիկյանի արձանի հարակից տարածք երթուղով: