Դիարբեքիր նահանգի Դիջլե քաղաքում 500 կգ պայթուցիկ է առգրավվել
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Դիարբեքիր նահանգի Դիջլե քաղաքում, թուրքական ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է 500 կիլոգրամ պայթուցիկ նյութ:
Ավտոմեքենայում գտնվող անձինք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո թողնելով մեքենան՝ թաքնվել են։ Իրավապահ մարմինների աշխատակիցներն այդ շրջանում ևս երկու ավտոմեքենա են կանգնեցրել, որոնք ենթադրաբար ուղեկցում էին պայթուցիկով մեքենան: Դրանց վարորդները ձերբակալվել են:
Նախօրեին թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Դիարբեքիր նահանգում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» մարտիկների կողմից ռազմական ավտոշարասյան պայթեցման հետևանքով վեց զինծառայողի մահվան մասին։