Ռուսական հեռուստաալիքների հարցով Մոսկվայում կոնսուլտացիաներ են ընթանալու
Հստակ որոշված օր կա քննարկումների համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է կարգավորվելու ռուսական հեռուստաալիքների հարցը, բայց հրաժարվեց ամսաթիվը հրապարակելուց:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, կոնսուլտացիաներ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները։
Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից․
«Այն է՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը որևէ պարագայում չի ենթադրի ՀՀ ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշերին, առհասարակ, պետության, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի հույզերի և արժանապատվության նկատմամբ»,-ասաց Հայրապետյանը։