Ես կարող եմ խոսել փաստերի, ոչ թե ասեկոսեների մասին. Արփինե Հովհաննիսյան. (տեսանյութ)
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Մարդու իրավուքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանին դեռևս համալսարանից ճանաչում է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը լրագրողներին հորդորեց մի փոքր սպասել ու տեսնել Թաթոյանի տարբերվող որակները՝ մարդկային, մասնագիտական, պրոֆեսիոնալ առումով:
Նա անդրադարձավ նաև լրագրողների հարցադրմանը, այն մասով, թե ինչպես Դաշնակցությանը չահաջողվեց նաև ստանալ արդարդատության նախարարի պորտֆելը. «Ես կարող եմ խոսել փաստերի, գոյություն ունեցող երևույթների մասին և ոչ թե ասեկոսեների մասին»,-շեշտեց նա:
Նա հորդորեց սպասել և տեսնել փաստերը, թե ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները որքանով էին իրականությանը համապատասախանում:
Մանրամասները` տեսանյութում