Հայհոյանք չի եղել, չեմ պատրաստվում ներողություն խնդրել. Մհեր Սեդրակյան. (տեսանյութ)
«Չեմ հայհոյել, հնարավոր է ուրիշ բան եմ ասել ու հասկացել են հայհոյանք: Եթե հայհոյել եմ՝ բերեք ցույց տվեք: Ճիշտ չեմ համարում, որ բոլորովդ հարձակվում եք մի մարդու վրա»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը:
Նա նաև ասաց. «կլինի՞` ես էլ իմ պատգամավոր ընկերներին վեկալեմ, ձեզ շրջապատենք ու սկսենք հարցախեղդ անել»:
Սեդրակայանից հետաքրքրվեցինք, եթե ապացուցվի, որ հայհոյել է, ներողություն կխնդրի՞, վերջինս կրկնեց, որ չի հայհոյել և չի պատրաստվում ներողություն խնդրել: Մհեր Սեդրակայանը նաև պատճառաբանեց, որ բարկանում է, երբ իր ընտանիքի վերաբերյալ հարցեր են ուղում, ընդ որում քերական աշխարհի հետ կապում:
«Իմ ընտանիքի հետ շփվողներից որևէ մեկը չի կարող ասել, որ իմ ընտանիքը ինչ-որ կապեր ունի, սենց, նենց: Ամոթ ա: Կարող ա` իմ հետ կապված հարցեր եղել են, կարող եք ինձ ասել, բայց ոչ թե ընտանիքը»,-հավելեց նա:
Սեդրակյանը նաև ասաց, որ ինքն էլ կարող է լրագրողների ընտանիքներով հետաքրքրվել. «Մի հատ ձեր հասցեները տվեք ու մտնեմ ձեր ընտանիք՝ ամեն մեկիդ 10 հատ դեֆեկտ կգտնեմ»:
Նա նաև լրագրողներին հորդորեց այսուհետ իրեն գրավոր հարցեր ուղղել:
Մանրամասները` տեսանյութում