Վստահ եղեք, ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում. Նարեկ Սամսոնյանը շնորհակալական խոսք է ուղղել
Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, բոլոր մեր համակիրներին, ովքեր անհանգստանում էին և աջակցում էին ինձ: Առանձնահատուկ շնորհակալ եմ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այն պատգամավորներին, ովքեր մասնակցեցին դատական նիստերին: Թերևս հրապարակային շնորհակալություն հայտնեմ նաև Ամենայն Հայոց Փաստաբան Ռուբեն Մելիքյանին` ինձ դիմանալու, ու դեռ երկար դիմանալու պատրաստակամության համար: Այս մասին գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Հ.Գ. Շնորհակալություն այն ԶԼՄ-ներին, ովքեր լուսաբանեցին, հատկապես առանձնահատուկ շնորհակալություն այն «ընդդիմադիր» մեդիաներին, որոնք ընդգծված չլուսաբանեցին։
Վստահ եղեք, գոնե իմ պարագայում` ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում. թե՛ լավ, թե՛ վատ համատեքստում: Լավ եղեք»,-գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էնք, որ Սամսոնյանը, որին «բռնության կոչ» հնչեցնելու մեղադրանք էին առաջադրել, արդարացվել է։