Օդեսայում հզոր պայթյունների շարք է տեղի ունեցել
Օդեսայում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը։
«Եվս երկու հզոր պայթյուն Օդեսայում»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ «Зеркало недели» հրատարակությունը գրել էր քաղաքում տեղի ունեցած մի քանի պայթյունների մասին։ Օդեսայի, Սումիի, Խարկովի և Նիկոլաևի մարզերում օդային տագնապի մասին ահազանգ է հայտարարվել։ Ռուս զինվորականները հարձակվում են Ուկրաինայի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտների վրա։
Ինչպես ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակը կրակ չի բացում բնակելի շենքերի և սոցիալական ենթակառուցվածքների վրա։