Եթե ազատելու որոշումների ձևերը մոռացվել է, ես ու Ռուբենը հաճույքով կօգնենք կազմել այն. Նարեկ Մալյանի պաշտպանը` դատավոր Արմեն Դանիելյանին
Մարտի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը պետք է որոշում կայացնի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ բերված մեր վերաքննիչ բողոքի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Ես փորձեցի մտաբերել, թե արդյոք դատավոր Արմեն Դանիելյանը երբևէ որևէ հնչեղ գործով կայացրած լինի մի որոշում, որ մարդուն ազատի կամ արդարացնի: Եվ, ճիշտ ասած հիշեցի՝ սրանից 18 տարի առաջ Արմեն Դանիելյանը կալանքից ազատել է իմ նախկին ընկեր, ներկայումս կարկառուն նիկոլական ՍԴ դատավոր և սահմանադրական հեղաշրջման համահեղինակ Վահե Գրիգորյանին:
Տեսնես, միգուցե Ա.Դանիելյանի արևելյան տոմարը 18 տարուց է, և միգուցե այս օրերին էլ նման որոշում կայացնի, եթե իհարկե հիշում է, թե ինչպես կարելի է կայացնել ազատելու մասին որոշում: Եթե նման որոշումների ձևերը մոռացվել է, ես ու Ռուբենը հաճույքով կօգնենք կազմել այն: