Այս գիշեր կրակոցներից վնասված մեքենան սպասարկում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին
Պարզվել է, որ այսօր` մարտի 14-ի գիշերը Երեւանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած կրակոցներից վնասվել է Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան:
Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ինքը՝ Սարգիս Խանդանյանը:
Ծառայողական մեքենան, պարզապես, այդտեղ կայանված է եղել և կրակոցներից վնասվել է: