Անի Լորակը դիմել է ՌԴ քաղաքացիություն ստանալու համար
Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը ծրագրում է ռուսական անձնագիր ստանալ, RIA Novosti-ին հայտնել է նրան մոտ կանգնած աղբյուրը։
«Կարոլինա Կուեկը (արտիստի իսկական անունն է) Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել դեռևս փետրվարին»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։