Ֆրանսիացի պատգամավորը Մակրոնին մեղադրել է անպատասխանատվության մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարցազրույցի ժամանակ հաստատել է երկիրը Ռուսաստանի հետ պատերազմի վտանգի ենթարկելու իր պատրաստակամությունը:
Այս մասին ասել է ձախակողմյան խմբակցության անդամ Առնո Լը Գալը։
Ավելի վաղ Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ֆրանսիան պատրաստ է պատասխանել ռուսական կողմից հնարավոր էսկալացիային և որոշումներ կայացնել, որոնք երաշխավորում են, որ Ռուսաստանը երբեք չի հաղթի։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ֆրանսիան չի պատերազմում Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ, բայց աջակցում է Ուկրաինային, որը պետք է վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին: