Հուսիթները թույլ չեն տա իսրայելական նավերին անցնել Հնդկական օվկիանոսով
Եմենի «Անսար Ալլահ» շարժման պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարին հայտարարել է Իսրայելի հետ կապված նավերի վրա հարձակման գոտու ընդլայնման մասին։ Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Սարին նախազգուշացրել է, որ հութիները թույլ չեն տա նավերին Հնդկական օվկիանոսով անցնել Բարի Հույսի հրվանդան։
Նրա խոսքով` հութիները պատրաստ են այս կարևոր քայլին և արդեն սկսել են գործողություն իրականացնել: