Իսրայելը պատասխան է ստացել ՀԱՄԱՍ-ից
Համասի դիրքորոշումը պատանդների ազատ արձակման գործարքի վերաբերյալ անիրատեսական է:
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։
«Համասը շարունակում է հավատարիմ մնալ անիրատեսական պահանջներին։ Ուրբաթ օրը այս հարցի վերաբերյալ թարմացում կներկայացվի ռազմական և անվտանգության կաբինետներին»,- ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 14-ի երեկոյան Քաթարն Իսրայելին է փոխանցել ՀԱՄԱՍ-ից ստացած պատասխանը։ Իսրայելական Kan Bet ռադիոկայանը հայտնել է, որ պատասխանը փոխանցվել է բանակցային գործընթացի համար պատասխանատու թիմի անդամներին։