Թուրքիան Բաղդադի համաձայնությամբ Իրաքում անվտանգության գոտի կստեղծի
Իրաքի կառավարությունը պատրաստ է աջակցել Թուրքիային Իրաքի հյուսիսային շրջաններում Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների դեմ ռազմական գործողություն իրականացնելու հարցում։
Այս մասին հայտնում է Ash-Sharq al-Awsat թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով, այս հարցի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել թուրքական պատվիրակության Բաղդադ կատարած այցի ընթացքում։ Իրաքի իշխանությունները հավանություն են տվել քրդական ինքնավարության հյուսիսային շրջաններում 30-40 կմ լայնությամբ բուֆերային գոտու ստեղծմանը, որը նման է այն գոտուն, ինչը թուրքական բանակը ցանկանում է ստեղծել Սիրիայում՝ ջրային ռեսուրսների և էներգետիկայի ոլորտում գործարքի դիմաց։