Գագիկ Սարգսյանին կալանավորեցին
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով ձերբակալված ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ կալանավորելով Սարգսյանին մեկ ամիս ժամկետով։
Այդ մասին հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։