Մյասնիկյան պողոտայով երթևեկող ավտոբուսները Նոր Նորք կհասնեն այլ փողոցներով. քաղաքապետարանն իրազեկում է
Հարգելի՛ երևանցիներ,
խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով:
Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:
Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:
Երևանի քաղաքապետարան