Ռեստորանի մենյուում Արցախի «Քիրս» գինին գրիչով ջնջել են (լուսանկար)
Ֆեյսբուքյան օգտատերերից Գևորգ Բարսեղյանն իր էջում հրապարակել է ռեստորաններից մեկի կերակրացանկը։ Նա չի նշել, թե կոնկրետ որ ռեստորանում է այն, բայց ընդգծել է, որ գինիների անվանացանկից հանվել է Արվախի «Քիրս» գինին։
«Ռեստորանի մենյու։
Արցախի «Քիրս» գինին գրիչով ջնջված է, որովհետև Իվանյանում [Խոջալու] գտնվող գործարանը ամբողջ Արցախի հետ ՀՀ օկուպացիոն վարչակարգը հանձնել է իր վերադաս Ադրբեջանին։ Ո՞ր գինին է հաջորդը»,- գրել է օգտատերը։
Հավելենք, որ գինին անվանակոչվել է Քիրս սարի անունով, որը գտնվում է Արցախում և, ունենալով բռունցքի տեսք, խորհրդանշում է միասնություն և հաղթանակ։