«Գուբերնատորը» որտեղ, «պաժարնիկը» որտեղ. Սեյրան Սարոյան
ԱԺ-ում անդրադառնալով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատմանը, Սեյրան Սարոյանն ասել է. «Դե երևի չի արդարացրել, որովհետև տարածքային կառավարումը որտեղ, МЧС-ը որտեղ: Դե երևի փորձեցին միավորեն, տեսան չի արդարացնում, տարբեր ճյուղեր են, տարբեր մարդկանց մասին ա խոսքը: Որտեղ գուբերնատորը, որտեղ պաժարնիկները: Այ մարդ, որ մարդ ու կնիկ ամուսնանում են, լավ չի ստացվում, բաժանվում են, չէ՞: Կնիկ կա, 10 անգամ պսակվել ա, ես ի՞նչ անեմ»:
Հիշեցնենք որ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը, որով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները տարանջատվելու են:
Կողմ քվեարկեց 68, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: ՀԱԿ և ԲՀԿ խմբակցությունները դեմ են քվեարկելու, իսկ ՕԵԿ-ը բոյկոտել է նիստը: