Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

«Փաշինյանի օրերը հաշված են. նա հեռանալու է և անպայման պատասխան է տալու». Արշակ Կարապետյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իր հերթական ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին՝ ի մասնավորի նշելով, թե վերջինս լինելով պաշտպանության նախարար, նոյեմբերի 14-ին չի զեկուցել իրեն, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել։

«Փաստը» դիմեց Արշակ Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Պաշտպանության նախկին նախարարը նախ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի համար սուտ ասելը դարձել է պարզապես ավանդույթ: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին ինքը եղել է Դուբայում, որտեղ շատ կարևոր հանդիպում է եղել, ինչպես նաև զբաղված է եղել զենքի գնման ու ներկրման հարցերով: «Այսինքն, ֆիզիկապես ես չէի կարող որևէ բան զեկուցել նրան: Դա պետք է աներ անձը, որն այդ ժամանակ կատարում էր պաշտպանության նախարարի պարտականությունները»:

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ 2021 թ. հոկտեմբերի վերջին ինքը, որպես պաշտպանության նախարար, եղել է Մոսկվայում, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ, որոնց անունը չցանկացավ նշել, հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: «Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ ադրբեջանցիները պարտավոր են նահանջել իրենց ներխուժած դիրքերից, ավելին՝ երկու շաբաթ անց պետք է նոր հանդիպում լիներ՝ այդ հարցին վերջնական լուծում տալու համար: Սակայն երկրի ղեկավարը նոյեմբերի 15-ին ինձ առաջարկեց ազատման դիմում գրել, ես հրաժարվեցի, որից հետո ինքը որոշում կայացրեց ինձ պաշտոնանկ անել»:

Քանի որ խոսվեց Ռուսաստանի մասին, հարցնում ենք՝ նույն ասուլիսում խոսվել է այն մասին, որ Կարապետյանը պաշտպանության նախարար է նշանակվել ՌԴ «ցուցումով»: «Դա բացարձակ սուտ է: Գուցե թե իրականություն լինի միայն այն, ինչի մասին նշեց Նիկոլ Փաշինյանը, թե իմ՝ նախարար նշանակվելու հարցում հնարավոր է՝ անտեսված չի եղել իմ մոտ հարաբերությունները ՌԴ-ի մի շարք շրջանակների հետ: Սա նույնիսկ տրամաբանական կարող է լինել»։ Ի դեպ, Կարապետյանը հավելեց, որ իր պաշտոնավարման շրջանում Ռուսաստանի հետ ակտիվ աշխատանքներ են տարվել, և երեք տարում Հայաստանի բանակը այնպիսի վիճակում պետք է լիներ, որի պարագայում ոչ միայն ադրբեջանցիները չէին կարող ներխուժել ՀՀ տարածք, այլև չէինք կորցնի Արցախը:

Մեր հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց անվանապես անդրադառնալ իրեն, արդյո՞ք դա կապ ունի իր քաղաքական ակտիվության հետ, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ասաց. «Որովհետև ինքն էլ է հասկանում, որ իր օրերը հաշված են: Ինքը հեռանալու է և անպայման պատասխան է տալու՝ թե՛ Արցախի համար, թե՛ մեր գերիների համար, որոնց հարցերով բացարձակ չի զբաղվում, հայ պատմության ընթացքն այսպես աղճատելու համար: Ընդ որում, միայն ինքը չէ, իր կողքին գտնվողներն էլ են պատասխան տալու: Մեր պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն ամենաթույլ, ամենավախկոտ ու ամենադավաճան ղեկավարն է»»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: