Զելենսկին և Տուսկը քննարկել են Ուկրաինայի պաշտպանության ուժեղացումն ու Կիևին հետագա աջակցությունը«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կալանքը փոխարինվեց տնային կալանքովՀայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հարցեր են քննարկվելՌուսաստանի ՊՆ-ն հայտնել է Խարկովի մարզում երկու բնակավայր գրավելու մասինՀայաստանի դրամային պետական պարտատոմսերում օտարերկրյա ներդրողների մասնաբաժինը հասել է 15%-իՀալանդը ՉԼ-ում գերազանցել է Մեսսիի երկու պատմական ռեկորդները«Շարունակելու ենք պայքարել, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն»․ ՏոնոյանՊեսկով․ «Ռուսաստանը չպետք է գործի ի հեճուկս Արևմուտքի, այլ պետք է առաջնորդվի սեփական շահերով»Սիրիայում ձերբակալել են Ասադի նախկին դաշնակցին՝ մոտ 250 խաղաղ բնակչի մահապատժի մեղադրանքովԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներԱԺ-ի մոտ Tesla-ի և մոտոցիկլի բախման հետևանքով 4 մարդ է հոսպիտալացվելMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՌուսաստանը խնդրել է Հայաստանին կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումըԱրամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումըԱբրահամյան․ «Ծառուկյանի դեմ իշխանության գործողությունները բացառապես քաղաքական բնույթ ունեն»Մենք Հայաստան ենք եկել ոչ թե պարզապես հայտարարելու, որ գործերը լավ են ընթանում. ՄԱԿ-ի ներկայացուցիչԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի 11 կազմակերպության և 16 քաղաքացու դեմՄհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահինԵրևանում ներկայացվել է կենսաբազմազանության պահպանության համաշխարհային առաջընթացի վերաբերյալ զեկույցըԵմենում հութինները հրթիռակոծել են Ադենի նախագահական պալատը․ երկու մարդ զոհվել էԻնչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք»ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչները քննարկում են հավաքական անվտանգության հարցերըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՓարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններինԵրևանի «Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՀայաստան է ժամանել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր ԺապարովըՍերգեյ Լավրովը Բաքվում խոսել է TRIPP-ի մասինՌուբինյանը պատվիրակություն է գործուղում Սանկտ ՊետերբուրգՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Մամուլ

Կառավարման փաշինյանական «լեվլը». մակարդակ եմ ասել, է՜.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Լավ, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ասելիքը: Սկզբունքորեն, դա ասուլիս էր… ասելիքի բացակայության մասին: Երեքուկես ժամանոց չասելիք: Փաշինյանն, իհարկե, իր՝ կրկնվող բառերի չարաշահմամբ, հոգեբանաբարդույթային արտահայտություններով, կրկնվող հակադարձ հարցերով, էքսցենտրիկ բառագլուխկոնծիներով կարող է դրանից էլ երկար խոսել: Ինչ-ինչ, բայց խոսելը նրա մոտ ստացվում է, նա այդ «գծով», անկասկած, տարածաշրջանային չեմպիոն է: Թեկուզ և, կրկնենք, անասելիք, անբովանդակ, մանիպուլյացիոն:

Բա՛յց: Ի՞նչ էր ասում այդ մարդը, որի որոշումներից, քայլերից, հայտարարություններից, այդ թվում՝ ասուլիսներում արած հայտարարություններից կախված է մի ամբողջ պետության, երկրի, ժողովրդի ճակատագիրը: Ո՛չ մի բան: Եթե այդ երեք ժամ ու մի 20 րոպե տևած ասուլիսը, այսպես ասած, «քամես», տակը կմնա այն, որ Փաշինյանը գործնականում հայտարարեց, թե՝ հա՛, Տավուշի մարզի մի մասը տալիս եմ Ադրբեջանին: Խոսքը 4, այսպես ասած, «անկլավների» մասին է: Իրականում խոսքն ի սկզբանե Հայաստանին պատկանող տարածքի, խորհրդային տարիներին այդ տարածքում մի քանի տարի ադրբեջանական թուրքերով բնակեցված, ապա՝ 1988-92թթ. ընթացքում նրանցից ազատված բնակավայրերի մասին է:

Բնակավայրեր, տարածքներ, որոնք ինչպես Տավուշի մարզի բնականոն կենսագործունեության, այնպես էլ՝ Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապի տեսանկյունից, ունեն ռազմավարական նշանակություն: Տարածքներ, որոնք եթե անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, ապա, անկասկած, վերածվելու են ռազմականացված հենակետերի, որտեղից շրջակա հայկական բնակավայրերի վրա պարբերական հարձակումներ ու ելուզակություններ են իրականացվելու, ի լրումն՝ կաթվածահարելու են մերձակա ենթակառուցվածքների բնականոն շահագործումը (ավտոճանապարհ, ըստ հնարավորության՝ երկաթուղի, գազամուղ, կապուղի): Սա է: Այլ բան չկար:

Հավելենք, որ Փաշինյանը այդ «հանձնումը« փաթեթավորում է այնպես, թե դրանք… «ադրբեջանապատկան» տարածքներ են եղել: Դե, դրել, ճշգրտումներ է արել, պարզել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետր է, այլ դա կլորացված թիվ է, ավելի փոքր պիտի լինի: Քարտեզի մակետ էր կտրել տվել ու ամբողջ ասուլիսում այն «խաղացնում» էր: Հա, էլ ի՞նչ կար Փաշինյանի ասուլիսում: Ինչպես միշտ՝ մանր, էժան խարդավանքներ: «Նախկինների»՝ նրա ու իր երկրպագուների սիրելի թեման չսպառած, Փաշինյանը «նոր ֆորմացիայի» նախկինների, կներեք, «բուրդն էր գզում» վերջին ասուլիսում: Այսինքն, արդեն նա իր իշխանության «նախկիններին» է հասել: Ձեռքբերում է, ոչինչ չես ասի: Չնայած, ինչո՞ւ չասենք: Տեսեք, դրել, երկար-բարակ, իր հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի՝ աշխատանքից ազատվելու հարցերն էր մանրամասնում, կարծես դա առհասարակ որևէ նորմալ մարդու հետաքրքիր է:

Հետո հասավ իր իսկ նշանակած պաշտպանության բազմաթիվ նախարարներից Արշակ Կարապետյանին, թե «սխալ էր զեկուցել, գործից հանեցի…», կամ նման մի բան: Դա էլ դեռ մի կողմ: Պարզվեց՝ ճապաղ ասուլիսը Փաշինյանին քիչ էր թվացել: Կամ էլ՝ այն բանից հետո, երբ Արշակ Կարապետյանը արձագանքեց ու հայտարարեց, որ Փաշինյանը ստում է (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞), որ ինքը նրան այդ օրը չէր կարող ոչինչ էլ զեկուցել, քանի որ աշխատանքային գործուղմամբ գտնվում էր Դուբայում, Փաշինյանն, ըստ երևույթին լուրջ ցնցումների մեջ է ընկել: Եվ ահա, կեսգիշերին մոտ բռնեց ու…

«Տիկ-տոկ» ցանցի իր էջում հրապարակեց իր ու Արշակ Կարապետյանի՝ նշված օրվա (2021թ. նոյեմբերի 14-ի)՝ «Վոթսափով» ունեցած գրագրությունը: Սա այն է, ինչին Փաշինյանին այդքան ատելի ռուսերենով անվանում են՝ «դնո» (дно), այն է՝ «հատակ», իսկ այս դեպքում՝ հատակից էլ անդին: Այսինքն, երկրում վարչապետ է մեկը, որը նախարարների հետ անվտանգային հարցերը քննարկում է... «Վոթսափով»՝ քիչ չէ, դեռ այդ գրագրության բովանդակությունն էլ, որպես «կոմպրոմատ», շրջանառության մեջ է դնում... «Տիկ-տոկ»-ով: Մնացել է, որ կառավարության կամ անվտանգության խորհրդի նիստերն էլ «Օդնոկլասնիկիով» քննարկեն, պրծնի՝ գնա: Մակարդակ եմ ասել, է՜... Ու նման անձը պետություն է ղեկավարում: Այսինքն, հենց այդպես էլ ղեկավարում է: Խայտառակություն չէ, ի՞նչ է: Էլ չենք խոսում այն մասին, որ Փաշինյանի կողմից իր և պաշտպանության նախկին նախարարի գրագրության «բացահայտումը» ոչ մի բան էլ չի բացահայտում:

Նա այնտեղից ասում է, թե իրենց մոտ ամեն ինչ նորմալ է (որտե՞ղ՝ «իրենց մոտ», Դուբայո՞ւմ, թերևս, որտեղ այդ պահին գտնվում էր աշխատանքային գործուղման բերումով), սա այստեղից մի 6-7 ժամ հետո գրում է, թե տգեղ բան ստացվեց, հանրային (!) պարզաբանում պիտի տաք: Ո՞ւ... Ի՞նչ է դա ապացուցում: Թերևս մեկ բան. Նիկոլ Փաշինյանին չի կարելի ոչ միայն վարչապետի, այլև որևէ «անմեղ» հիմնարկի որևէ վարչության պետի պաշտոն վստահել: Նիկոլ Փաշինյանը սպառված, զրոյակետացված, ի լրումն՝ աղետաբեր, պարտության խորհրդանիշ «գործիչ» է: Վերջին ասուլիսում, իր իսկ բառահեղեղից ոգևորված, կերկերուն տոնայնությամբ ասաց, թե՝ «կարո՞ղ ա, մենք ենք խնդիրը, թողնենք, ռադներս քաշենք»: Սա այն դեպքն է, երբ միակ արձագանքը աստվածաշնչյան «դու ասացիր»-ն է: Հ.Գ.-Ի դեպ, կարո՞ղ է շուտով սպասենք նոր սերիաների, ասենք՝ էկոնոմիկայի նախարարի կամ իր նշանակած-իր ազատած այլ նախարարների հետ այլ «մեսինջերային» գրագրությունների հրապարակմանը: Հանրության՝ նման շոուների սիրահար մասը կարգին զբաղմունք կունենա...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: