Շարունակվում է Կոնսերվատորիայի փակման դեմ ստորագրահավաքը
Շարունակվում է Կոնսերվատորիայի փակման դեմ ստորագրահավաքը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԵՊԿ ուսխորհուրդը․
«Հարգելի ՀՀ քաղաքացիներ ստորագրահավաքը Կոնսերվատորիայում շարունակվում է։
Ժամը 10:00-ից սպասում ենք ձեզ կոնսերվատորիայի ճեմասրահում։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս լինել մեր մասնագիտական, պետականամետ, ազգապահպան նպատակի իրագործմանը։
Խնդրում ենք տարածել հայտարարությունը»։