Մխիթարյանը հավակնում է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է 4 ֆուտբոլիստների անունները, որոնցից կայքի այցելուներ քվեարկության միջոցով կընտրեն լավագույնին: Բացի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից, լավագույնի կոչմանը հավակնում են «Վալենսիայի» կիսապաշտպան Սանտի Մինան, «Ատլետիկի» հարձակվող Արիս Ադուրիցը և «Աուգսբուրգի» պաշտպան Ռագնար Կլավանը:
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Բորուսսիան» 2-0 հաշվով հաղթեց «Պորտուին», իսկ դորտմունդյան ակումբում Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: