Փաշինյանի նշած 4 գյուղերը մեր հանրապետության տարածքում չեն. Գնել Սանոսյան
ՀՀ վարչատարածքային բաժանման համաձայն` Տավուշի այն 4 գյուղերը, որոնց մասին վարչապետը նշեց, մեր հանրապետության տարածքում չեն։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Լրագրողների ճշտողց հարցին, թե՝ եթե դեռ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն ավարտված չեն, ինչպե՞ս Փաշինյանին պարզ դարձավ, որ մարզի այդ 4 գյուղերը հայկական չեն, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Արդեն ինչ-որ բան արվել է ու պարզվել է, որ այդ 4 գյուղը հայկական չեն»։