ԱԺ-ում հիշեցին լեյտենանտ Շմիդտի որդիներին
«Այս պատմությունը ինձ շատ է հիշեցնում հայտնի լեյտենանտ Շմիդտի որդիների պատմությունը՝ «սա ինձ, սա քեզ, միայն արդարաբար, Շուրա»»,- այսօր խորհրդարանում կառավարության կառուցվածքային փոփոխության հարցի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն կտրականապես դեմ է քաղաքական այս առևտրին մասնակից լինելուն:
«Նման նախագծեր բերելը միայն նրա համար է, որ մեզ քաղաքականապես էդպես է պետք, մենք էդպես ենք ուզում, ԲՀԿ-ն բնականաբար չի կարող նման նախագծերին կողմ քվեարկել»,- հայտարարեց Զոհրաբյանը: