Տաշիր քաղաքում մեքենա են հրկիզել․ հրկիզողին հայտնաբերել են
Shamshyan.com-ի տեղեկություններով բացահայտվել է մարտի 10-ին Լոռու մարզում հանցագործության դեպք, որը Տաշիր քաղաքի բնակիչների համար անակնկալ է եղել։
Այդ օրը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Դպրոցականների փողոցի 13-Բ հասցեին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չեն եղել։
Պարզվել է, որ ավտոմեքենան, որը պատկանում է Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Վրեժ Ա․-ին, հրկիզել են։
Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ով Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Մ․-ն, և գույքը ոչնչացնելու կամ վնասելու հիմնավոր կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ էլ փաստերի ճնշման տակ, խոստովանել է կատարվածը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։