Էրդողանի գլխավոր խորհդականը հակաամերիկյան հայտարարություններ է արել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Շերեֆ Մալքոչը հակաամերիկյան և հակառուսական հայտարարություններ է արել: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Թուրքիայի Մեջլիսում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Մաքոչը անդրադարձել է նաև սիրիական խնդրին: Խոսելով քրդական YPG և PYD կազմակերպություններին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական օգնության մասին` նա հայտարարել է, որ, ըստ թուրքական ասացվածքի, «ԱՄՆ-ը ահաբեկիչների հետ նույն մահճակալում է քնում»:
Նա հիշեցրել է, որ բազմիցս հայտարարվել է քրդական այդ կազմակերպոթյունների ահաբեկչական կառույց լինելու մասին: Իսկ ԱՄՆ-ը ռազմական օգնություն է ցույց տալիս այն ահաբեկիչներին, որոնք պայքարում են Թուրքիայի դեմ:
«ԱՄՆ-ը և Ռուսաստանը անցած դարասկզբին մասնատեցին Օսմանյան կայսրությունը, հետո արաբական երկրները, հիմա մասնատում են քրդերին և նպատակ ունեն մասնատել նաև Թուրքիան: Սակայն նրանց ուժերը չեն հերիքի: Այդ քաղաքականությունը վարվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի բարեկամ հանդիսացող ԱՄՆ-ի կողմից: Եթե այսպես շարունակվի` մենք կփակենք Ինջիրլիքի ռազմաբազայի դռները ԱՄՆ-ը ինքնաթիռների համար»,- հայտարարել է Մալքոչը: