Ի՞նչ եք ասում, ո՞վ է խոսում սաղ մնալուց. Արմեն Ռուստամյան
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Դաշնակցությանը խորհուրդ էր տվել` եթե ուզում են «սաղ մնալ», թող դաշինքի մեջ չմտնեն ՀՀԿ-ի հետ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ իրենք խորհուրդների կարիք չունեն. «Ի՞նչ եք ասում, ո՞վ է խոսում սաղ մնալուց: 125-ամյա կուսակցությանը բացատրում են, թե ինչպե՞ս է պետք սաղ մնալ, թող մեզնից դեղատոմսերը հարցնեն` կասենք»,-ասաց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ դեռևս չեն քննարկել, թե Ազգային ժողովում ով կլինի Արծվիկ Մինասյանի փոխարեն: Նա նաև անդրադարձավ այն պնդումներին, ըստ որոնց, այս քայլով ՀՀԿ-ն փորձում է Ռոբերտ Քոչարյանին զրկել ՀՅԴ-ի հետ քաղաքական համագործակցությունից:
«Մենք որևէ մեկի հետ չենք բացառում որևէ համագործակցություն, այդ թվում ընդդիմախոսների հետ, որոնք փրփուրը բերաններին այսօր քննադատում են»: