Բռնի տեղահանված արցախցիներից 11 հազարը ՀՀ-ում աշխատանք են գտել. ԿԲ նախագահ
Արցախից բռնի տեղահանված հայերից ավելի քան 11 000-ը Հայաստանում աշխատանք է գտել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մեր վերջին տվյալներով` 11000-ից ավելի մարդ արդեն ներգրավված է ֆորմալ զբաղվածության մեջ, ինչը, բնականաբար, իր դրական ազդեցությունն է ունենում աշխատաշուկայի ընդլայնման տեսանկյունից»,- ասաց Գալստյանը։
Նշենք, որ 2023թ-ի նոյեմբերի տվյալներով` ՀՀ-ում աշխատանքային պայմանագիր էր կնքել ԼՂ-ից բռնի տեղահանված 2384 քաղաքացի։