Ձեր ասածն ի՞նչ ա՝ իմ պապը հարի՞ֆ ա․ Սուրեն Գրիգորյան
«Ժողովուրդ ջան, էդ որ կուրծք եք ծեծում, ասում եք` էդ մարդկանց մի բան տայիք, դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք, թե ինչ մեսիջ եք հղում օրինապաշտ քաղաքացիներին»։
Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի հարակից համայնքային տարածքից ապօրինի շինությունների քանդման գործընթացին։
Նա հայտնեց, որ այդ տարածքի միակ բնակվող ընտանիքի բնակության հարցը լուծվել է։
«Այսինքն` եթե մարդը գալիս է համայնքային տարածք է զավթում և համայնքը չի կարող այն քանդի, ասի՝ «Հա լավ է, որ դու եկել, զավթել ես, դու ունես բազմաթիվ իրավունքներ, ձեզ հիմա տարածք կտամ։ Այսինքն` ձեր ասածն ի՞նչ ա, որ իմ պապը հարի՞ֆ ա, որ ժամանակին մի համայնքային տարածք չի զավթել, և այլ շատ օրինապաշտ քաղաքացիներ»,- հայտարարեց փոխքաղաքապետը:
Նա հայտնեց, որ եթե այդպես է, ապա ընդդիմությունը թող գան իշխանության և հայտարարի, թե ով ինչ տարածք ունի թող զավթի, հետո կգան իրենց իրավունքները կպաշտպանեն։
«Պոպուլիզմն էլ չափ ուն»,- հայտարարեց Սուրեն Գրիգորյանը։