Խմորումներ չկան, ամեն ինչ պայմանավորված է. Արմեն Ռուստամյան
«Եթե ինչ-որ բան կառավարում ես, զարգացման համար ես կառավարում: Տարածքների համաչափ զարգացումը մեզ համար կարևոր է եղել միշտ, ծրագրային հարցերից մեկն է եղել: Դաշնակցությունը տրամաբանված տրամաբանության մեջ է դա անում»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մեջ ավելացրած «զարգացում» բառին:
Արմեն Ռուստամյանի կարծիքով` իրենք շատ ծանր ոլորտներ են վերցրել:
«Դա կատարել ենք մտածված, որովհետև գիտենք, որ այնտեղի խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն և մենք չենք խուսափել այդ պատասխանատվությունից»,- ասաց նա:
Շիրակի մարզպետի թեկնածուի հարցի վերաբերյալ էլ նա ասաց, որ խմորումներ չկան, ամեն ինչ պայմանավորված է, բոլոր հարցերի պատասխաները կտրվեն եկող շաբաթ: