Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական

Իշխանափոխությունից հետո նոր իշխանության կողմից ձեռնարկվելիք առաջին 5 քայլերի մասին․ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախարար Դավիթ Անանյանը գրում է․ «Այլևս հանրության գրեթե մեծամասնության համար է ակնհայտ, որ պատմական ներկա փուլում Հայաստանը կանգնած է գոյութենական հիմնախնդրի խնդրի առջև, որի հանգուցալուծումը հնարավոր չէ հայաստանյան ներկայիս գաղափարապես ամուլ քաղաքական իշխանության առաջնորդությամբ, հետևաբար, գործնականում ազգային համերաշություն և ազգային համախմբում առաջարկող եւ իրագործման ներուժ ունեցող քաղաքական դերակատարների կողմից անհապաղ իշխանափոխություն իրականացնելը անխուսափելի է և օրհասական։

Իշխանափոխության իրականացում հնարավոր է միմիայն քաղաքական համախմբման պարագայում, որի մասնակիցները, նախևառաջ, պետք է լուծեն քաղաքական համախմբման առանցքային հարցը՝ քաղաքական համախմբման լիդերի ընտրության հարցը, որը քաղաքական համախմբման մասնակիցների միասնական (կոնսենսուսային) ցանկության դեպքում դյուրին լուծելի հարց է (բնականաբար, քաղաքական լիդերի պոտենցիալ թեկնածուի համաձայնության պարագայում):

Չնայած հանրության մոտ ներկա իշխանությունների հանդեպ առաջացած խորը հիասթափության ու հակակրանքի, այնուամենայնիվ, հանրությունը օբյեկտիվորեն անհանգստացած է, թե ի՞նչ կարող է այս իրավիճակում անել նոր իշխանությունը, որո՞նք վերջինիս կողմից ձեռնարկվելիք քայլերը։

Իշխանափոխությունից հետո նոր իշխանության կողմից ձեռնարկվելիք առաջին հինգ քայլերը, իմ պատկերացմամբ, հետևյալը կարող են լինել․

1. Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորում, որի վարչապետը քաղաքական համախմբման լիդերն է, իսկ անդամները քաղաքական համախմբման մասնակիցների կոնսենսուսային որոշմամբ առաջադրված այնպիսի անձինք են, որոնք ունեն ճգնաժամային կառավարման փորձ ու հմտություններ, արհետավարժ են, ունեն հեղինակություն և հանրային վստահություն են վայելում (նրանց վերաբերյալ հանրային ընկալումն առնվազն բացասական չէ).

2. Հայաստանի առջև ծառացած գոյութենական խնդիրների հաղթահարման ու հանգուցալուծման համար երկրում հայտարարվում է արտակարգ դրություն՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածը․

3. բացառապես պաշտպանական նպատակներով Հայաստանում հայտարարվում է համազգային լրիվ կամ մասնակի զորահավաք՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հստակ համագործակցությամբ սահմանապահ և սահմանամերձ համայնքների բնակչությանը սահմանների պաշտպանությանը ներգրավելու միջոցով․

4. Հայաստանը դադարեցնում է Ադրբեջանի հետ թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ բանակցությունները, քանի դեռ Ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության կնքման պահին փաստացի գտնվելու դիրքեր․

5. ՀՀ տնտեսության կառավարումն իրականացվում է ճգնաժամային կառավարման կանոններով, սկզբունքներով ու գործիքակազմով․ ռազմարդյունաբերությունը հայտարարվում է տնտեսության գերակա ճյուղ, իսկ պետական սահմանին հարակից պաշտպանական գոտիներում մեկնարկում է ռազմական-ինժեներական ու պաշտպանական վերգետնյա և ստորգետնյա կառույցների լայնածավալ շինարարությանն ուղղվող հսկայական կապիտալ ծրագրերի իրականացում՝ շինարարական աշխատանքներին ներգրավելով սահմանապահ ու սահմանամերձ համապատասխան համայնքների բնակչությանը»։