Բաքուն հաղորդում է ՀՀ ԶՈւ կվադրոկոպտեր խոցելու մասին
Մարտի 11-ին՝ ժամը 12:10-ին, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները «Թովուզգալինի շրջանի Չինարլի» բնակավայրի (Տավուշի մարզի Չինարի գյուղ) ուղղությամբ տեղակայված դիրքերից փորձել են կվադրոկոպտերի միջոցով հետախուզական թռիչքներ իրականացնել Թովուզի շրջանի Էսրիկ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի վրա: Այսպես է իր «մեղադրական» հաղորդագրությունը տարածել Ադրբեջանի ՊՆ-ն։
«Մեր ստորաբաժանումների զգոնության շնորհիվ հայտնաբերված անօդաչու թռչող սարքը վնասազերծվել է հատուկ տեխնիկական միջոցներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։